HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Պետական պարտքը փետրվարին մոտ 47 մլն դոլարով նվազել է

Այս տարվա փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 6.851 մլրդ դոլար։ Փետրվարի ընթացքում այն նվազել է մոտ 47 մլն դոլարով կամ 0.7%-ով։

Ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) հրապարակած տվյալները, որոնք ստացվում են Ֆինանսների նախարարությունից, պետական պարտքը փետրվարին նվազել է հիմնականում ներքին պարտքի որոշակի մարման հաշվին։

Փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմել է մոտ 5.56 մլրդ դոլար՝ հունվարի վերջի համեմատ նվազելով 15.8 մլն դոլարով։

Իսկ ներքին պարտքը կազմել է 1.291 մլրդ դոլար՝ նվազելով 31.1 մլն դոլարով։ Մարումներ են կատարվել ռեզիդենտների կողմից ձեռք բերվող պետական պարտատոմսերի  մասով։

Չնայած նվազմանը՝ սպասվում է, որ ներքին պարտքը եկող ամիսներին կրկին կաճի, քանի որ թողարկվելու են նոր պետական պարտատոմսեր։

Տարեսկզբի (դեկտեմբերի վերջին գրանցված ցուցանիշի) համեմատ, Հայաստանի պետական պարտքն աճել է 76.6 մլն դոլարով կամ 1.1%-ով։ Դրամով արտահայտված՝ ընդհանուր պետական պարտքը փետրվարի վերջի դրությամբ կազմել է 3.295 տրլն դրամ, այդ թվում՝  2.674 տրլն դրամը արտաքին պարտքն է, 612 մլրդ դրամ՝ ներքին պարտքը։


կարդացեք նաև՝

Ծանրացած պետական պարտքն ու վճարելու բարդությունները

Մաս 1

Մաս 2

Մաս 3


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter