Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Հայաստանի միջազգային պահուստները փետրվարին 7.7 մլն դոլարով նվազել են



Այս տարվա փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի համախառն միջազգային պահուստները կազմել են 2.279 մլրդ ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկից (ՀՀ ԿԲ)։

Փետրվարի ընթացքում պահուստները նվազել են 7.7 մլն դոլարով կամ 0.3%-ով։

Իսկ տարեսկզբի համեմատ Հայաստանի միջազգային պահուստները նվազել են 34.7 մլն դոլարով կամ 1.5%-ով։

Պահուստները գրեթե ամբողջությամբ արտաժույթով են։

Իսկ ոսկի Հայաստանի պահուստներում չկա։ 2003 թվականի վերջում Կենտրոնական բանկը վաճառեց Հայաստանի պահուստային ոսկու ողջ պաշարը:

Հիշեցնենք, որ միաժամանակ փետրվարին Հայաստանի պետական պարտքը փոքր-ինչ նվազել է ներքին պարտքի հաշվին։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ