Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Կառավարությունը մաքսատուրքից ազատեց «SALI»-ի ապրանքանիշը ներկայացնող ընկերությանը



Կառավարությունը այսօրվա նիստին արտոնություն տվեց «ԶԵՆՆԻ» ընկերությանը։ 2012 թվականին հիմնադրված ընկերությունը հանրապետություն կներմուծի թեթև արդյունաբերության մեջ օգտագործվող հումք և սարքավորումներ՝ ներմուծման մաքսատուրքը չվճարելով։ «ԶԵՆՆԻ»-ն ներկայացնում է բնական կաշվից կոշիկներ և աքսեսուարներ արտադրող «SALI»  ապրանքանիշը։

«ԶԵՆՆԻ» ընկերության տնօրենը Սասուն Իգնատյանն է, հիմնադիրը նրա հայրը՝ Բեգլար Իգնատյանը։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի զեկուցմամբ՝ սարքավորումների ներմուծման համար ընկերությանը կտրվի 69,5  միլիոն դրամի արտոնություն։ Ընկերությունը խոստացել է 80 000 դրամ միջին աշխատավարձով 10 նոր աշխատատեղ է ստեղծել։

Ներդրումային ծրագրով արված 150 մլն դրամ արտադրանքը իրացվելու է Հայաստանի տարածքում, 40 մլն դրամի արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ երկրներ, իսկ 10 մլն դրամի արտադրանքը՝ Վրաստան։

Ներմուծվող հումքն ու կոշիկի արտադրության համար նախատեսված սարքավորումները Չինաստանից և Թուրքիայից են։ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը այս ընկերությանը տրվող արտոնության դեպքում առաջարկել է սահմանափակում սահմանել այն երկրների նկատմամբ, որոնց հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, ինչպես օրինակ Թուրքիան են, Ադրբեջանը և այլն։ Նախարարությունը այս առաջարկության վերաբերյալ կարևորել է նաև արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը, որի կարծիքը սակայն որոշման նախագծի եզրակացությունում բացակայում է։

Հավելենք, որ  միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը նախարարությունը նման առաջարկություն էր ներկայացրել նաև «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ընկերությանը տրվող արտոնության դեպքում։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ