HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սահմանամերձ Բաղանիս գյուղում մանկապարտեզ և ապաստարան կկառուցվի

Նոյեմբերյանի Բաղանիս սահմանամերձ գյուղական համայնքում մանկապարտեզ և ապաստարան կկառուցվի:

Կառավարության այսօրվա նիստում հաստատեց համապատասխան որոշում, որի համաձայն՝ այդ նպատակով Բաղանիս գյուղի 4-րդ փողոց 2/1 հասցեում գտնվող, 31 միլիոն 814 հազար 400 դրամ կադաստրային արժեքով, 0.03314 հեկտար մակերեսով հողամասը կնվիրաբերվի Նոյեմբերյան համայնքին: Այս գույքը ամրակցված էր կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին և անհատույց օգտագործվում էր Բաղանիսի միջնակարգ դպրոցի կողմից: 

Նախագծի արձանագրության տեքստում նշվում է, որ նվիրաբերվող տարածքում մանկապարտեզ և ապաստարան է կառուցելու «Փարոս» հիմնադրամի և Հայկական կարմիր խաչի միջոցով: Մեկ տարվա ընթացքում համապատասխանաբար իրականացվելու են 41  և 6 միլիոն դրամի ներդրումներ։

Նախագիծը ներկայացրեց պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter