HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունը համաձայն է Հայաստանի և Կոլումբիայի միջև վերացնել մուտքի արտոնագիրը՝ դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար

Կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն տվեց դիվանագիտական ու պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստանի և Կոլումբիայի կառավարությունների միջև մուտքի արտոնագրի վերացման համաձայանգրի կնքման առաջարկությանը։

Որոշումը ներկայացրեց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Բնական է, որ նմանատիպ որոշումը կնպաստի հարաբերությունների զարգացմանը, պետք է նշել`քանի որ մենք չունենք դեսպանատներ, ապա բարդանում է նաև այդ մակարդակի պաշտոնյաների այցերը», - ասաց փոխնախարարը։

Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ Հարավային Ամերիկայում փոխայցելությունների դյուրացման գործընթացն ընթացքի մեջ է:

«Արդեն երեք պետությունների հետ սովորական անձնագրերով քաղաքացիները, ինչպես նաև պաշտոնական, դիվանագիտական անձնագրերով կարող են առանց մուտքի փոխադարձաբար այցելել, դա վերաբերում է Արգենտինային, Բրազիլիային և Ուրուգվային», - ասաց նա:

Փոխարտգործնախարարի խոսքով՝ Հայաստանը Մեքսիկայի հետ դեռևս դիվանագիտական անձնագրերի ընթացակարգ ունի, ուստի աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է:

«Աշխատում ենք նաև այդ ցանկը ընդլայնելու վերաբերյալ», - նկատեց վարչապետը:

«Այո, նախապատրաստվում է կառավարության համապատասխան որոշման նախագիծ, որտեղ կընդգրկվեն լրացուցիչ երկրներ», - ասաց Քոչարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter