Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Պահուստային ֆոնդից գումար՝ Սյունիքի մարզպետարանին



2018 թվականի բյուջեի ֆոնդից 8 միլիոն 420 հազար դրամ կհատկացվի Սյունիքի մարզպետարանին։

Նման որոշում այսօր հաստատվեց Կառավարության նիստում, որի համաձայն Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով 2016 թվականին օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով այս տարվա առաջին կիսամյակում կհատկացվի 8 միլիոն 420 հազար դրամ գումար։

Նախագծի արձանագրության տեքստում նշվում է նաև նախորդ տարիների փոխհատուցված գումարը, 2015 թվականին հատկացվել է 4 միլիոն 851 հազար դրամ, 2016-ին՝ 6 միլիոն 626 հազար դրամ:

Ըստ նախագծի արձանագրության՝ Մեղրիի տարածաշրջանի անհատական ջրհան պոմպերի էլեկտրաէներգիայի 2016 թվականի ծախսը կազմել է` 168439 կվտ/ժ, ծրագրից օգտվել են Մեղրի տարածաշրջանի 76 շահառուներ:

Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ