HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Մալթայի Ինքնիշխան Ուխտի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գնվել Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Մարտական Բարեխնամ Ուխտի (Մալթայի Ինքնիշխան Ուխտ) միջև համագործակցության համաձայնագրի ստորագրմանը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ դիվանապետ Բարոն Ալբրեխտ ֆոն Բեզըլագերը: Այս մասին հաղորդում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Համաձայնագիրը ստորագրվել է` հաշվի առնելով 1998 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Մալթայի Ուխտի` որպես ապաքաղաքական և մարդասիրական աջակցություն ցուցաբերող միջազգային կառույցի և Հայաստանի միջև ավանդաբար գոյություն ունեցող հարաբերությունները, համագործակցության երկարատև ավանդույթը բժշկության, առողջապահության և սոցիալական ոլորտներում և երկուստեք ցանկություն ունենալով էլ ավելի զարգացնել բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը, նպաստել Մալթայի Ինքնիշխան Ուխտի մարդասիրական աջակցության իրականացմանը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Համագործակցության համաձայնագրի նպատակն է ձևավորել համագործակցության ընդհանուր շրջանակ և սահմանել ուղենիշեր կողմերի միջև՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքում Մալթայի Ինքնիշխան Ուխտի կողմից իրականացվող՝ հիվանդների խնամակալության, սոցիալական և առողջապահական գործողությունների խթանմանը: 

Հայաստանը և Մալթայի Ինքնիշխան Ուխտը կհամագործակցեն առողջապահության, պարենային անվտանգության, կամավորական գործունեության, աղետների ռիսկերի նվազեցման, սոցիալական ծրագրերի իրականացման ուղղություններով, ինչպես նաև այլ ոլորտներում՝ փոխադարձ համաձայնությամբ: 

Համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո Սերժ Սարգսյանը և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոն ԶԼՄ–ների առջև հանդես են եկել հայտարարություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter