HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հիվանդություններ, որոնց դեպքում քաղաքացին ճանաչվում է ոչ պիտանի ծառայության համար. ՊՆ-ի նոր նախագիծը

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է զինվորական ծառայության համար զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը: Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Ըստ նախագծի՝ զինվորական ծառայության, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատություններ դիմելու համար ոչ պիտանի են հետևյալ հիվանդություններ ունեցող անձինք (ամբողջական ցանկին ծանոթացեք վերեւի հղումով):

-Ծանր (խորը) կամ չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն

-Խիստ արտահայտված հոգեկան խանգարումներ, ինչպես՝ ձգձգվող փսիխոտիկ, կայուն ինտելեկտուալ-մնեստիկ, անձնային խանգարումներ` փսիխոօրգանական բնույթի կամ չափավոր արտահայտված ասթենիկ, աֆեկտիվ դիսոցիատիվ, ճանաչողական խանգարումներ:

-Աֆեկտիվ փսիխոզներ, որոնք արտահայտվում են հաճախակի կրկնվող, կարճատև ռեմիսիաներով ընթացող աֆեկտիվ խանգարումներով:

-Սուր և անցողիկ փսիխոտիկ խանգարումներ:

-Ախտանշանային և այլ հոգեկան խանգարումներ՝ փսիխոտիկ և ոչ փսիխոտիկ խանգարումներ, որոնք կարող են առաջացնել անձի ախտաբանական փոփոխություներ կամ երկարատև ասթենիկ վիճակ:

-Բուժման դժվար ենթարկվող՝ նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումներ:

-Անձի խանգարումներ, որոնց հաճախությունը մեկ տարվա ընթացքում 3 անգամ և ավելի է:

-Հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով՝ հոգեկան և վարքային խանգարումներ, ինչպես՝ քրոնիկական փսիխոտիկ խանգարումներ, քրոնիկական ալկոհոլիզմ, նարկոմանիա և տոքսիկոմանիա:

-Էպիլեպսիա, որը դրսևորվում է հաճախակի նոպաներով կամ արտահայտված հոգեկան խանգարումների առկայությամբ:

-Գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ՝ ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումներով:

-Գանգուղեղի և ողնուղեղի վնասվածքների հետևանքներ՝ ֆունկցիաների զգալի արտահայտված խանգարումով:

-Կենտրոնական նյարդային համակարգի բնածին արատներ:

-Պերիֆերիկ նյարդերի վնասվածքների հետևանքներ՝ ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումով:

-Պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ կամ դրանց հետևանքներ՝ ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումով կամ արագ զարգացող ընթացքով:

-Ֆիզիկական ինֆանտիլիզմ (թերզարգացում), ըստ որի` քաղաքացու հասակը 150սմ-ից ցածր է, իսկ քաշը՝ 43կգ-ից պակաս, եթե հասակը 150 սմ և բարձր է, քաշը՝ 43-45 կգ, ապա սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար, սակայն ոչ պիտանի՝ ՌՈՒՀ-ում ուսանելու համար:

-Ներզատիչ համակարգի և նյութափոխանակության հիվանդություններ՝ ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումով:

-Արյան համակարգի հիվանդություններ՝ սակավարյունություն, ագրանուլոցիտոզ, հեմոբլաստոզներ, հեմոսարկոմա, լիմֆոգրանուլեմատոզ, հեմոռագիկ դիաթեզներ և այլն:

-Էկզոգեն սուր կամ քրոնիկական ինտոքսիկացիաների սրացումների կամ ազդեցությունների հետևանքներ, ալերգիկ հիվանդություններ՝ ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումով:

-Տուբերկուլոզ ակտիվ՝ պրոգրեսիվող միկոբակտերիայի արտազատմամբ կամ քայքայմամբ, ակտիվ մարող` առանց միկոբակտերիայի արտազատման և քայքայման:

-Թոքերի, շնչառական ուղիների, պլևրայի ոչ տուբերկուլյոզային բնույթի քրոնիկական հիվանդություններ, զարգացման արատներ և սուր հիվանդություններից հետո կայուն մնացորդային երևույթներ:

-Բրոնխիալ ասթմա՝ հաճախակի նոպաներով:

-Սրտամկանի, սրտապարկի (պերիկարդի), պսակաձև անոթների, փականային ապարատի, աորտայի հիվանդություններ և զարգացման արատներ՝ արյան շրջանառության զգալի, ինչպես նաև չափավոր արտահայտված  խանգարումով:

-Երկրորդ և երրոդ շրջանի զարկերակային հիպերտենզիա:

-Որովայնի խոռոչի օրգանների հիվանդություններ և զարգացման արատներ՝ ֆունկցիաների զգալի արտահայտված խանգարումով:

-Երիկամների բորբոքային և դիստրոֆիկ հիվանդություններ՝ III-II աստիճանի քրոնիկական երիկամային անբավարարությամբ:

-Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ, այդ թվում`  հոդերի, մկանների, ջլերի վարակիչ, վարակիչ-ալերգիկ և դիստրոֆիկ հիվանդություններ՝ ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումով, կայուն և արտահայտված փոփոխություններով:

-Մաշկի սպիներ՝ հաճախակի խոցոտվող կամ շարժումները զգալի չափով սահմանափակող կամ հագուստ, կոշիկ կամ հանդերձանք կրելուն զգալի խանգարող:

-Կրծքավանդակի կամ որովայնի խոռոչի, փոքր կոնքի կամ հետորովայնամզային տարածքի օրգանների վնասվածքների, վերքերի կամ վիրաբուժական միջամտությունների հետևանքներ՝ ֆունկցիաների զգալի արտահայտված խանգարումով:

-Ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ, զարգացման արատներ, վնասվածքների և հիվանդությունների հետևանքներ՝ ֆունկցիաների զգալի արտահայտված խանգարումով:

-Զարգացման արատների, վնասվածքների և հիվանդությունների հետ կապված կոնքի ծռվածություն կամ այլ ձևախախտումներ՝ ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումով:

-Ոսկրերի, աճառների, մկանների, ջլերի ու հոդերի քրոնիկական բնածին արատներ, վնասվածքներ, դրանց հետևանքներ և քրոնիկական հիվանդություններ՝ ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով:

-Վերջույթների ֆունկցիան խանգարող ծռվածություն կամ կարճություն՝ ձեռքի 8սմ և ավելի կարճություն:

-Ձեռքերի մատների, դաստակների ձևախախտումներ և արատներ:

-Ոտնաթաթի ձևափոխում՝ խիստ արտահայտված անատոմիական փոփոխություններով:

-Վերջույթի բացակայություն և ամպուտացիա` ցանկացած մակարդակով:

-Չարորակ և բարորակ նորագոյացություններ:

-Տեսողության ֆունկցիան խախտող ծիածանաթաղանթի, եղջերաթաղանթի և աչքի այլ թաղանթների բորբոքային կամ դեգեներատիվ խրոնիկ հիվանդություններ:

-Տեսողության թուլություն, կուրություն:

-ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակակիր:

Նախագծում ներառված են հիվանդություններ նաև կանանց համար, թե որ դեպքում է կինը ճանաչվում ոչ պիտանի զինծառայության, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատությունում ուսանելու համար:

Լուսանկարը` www.mil.am-ի

Մեկնաբանություններ (4)

Մանվել
Բարև
Ռուզաննա
Բարև ձեզ ոտքի սրունքի օստեխոնդրոմայի դեպքում պիտանի է ծառայության թե ոչ?
Անահիտ
Բարև Ձեզ, վահանաձև գեղձի և թերոքսին հորմոնի հետ կապված խնդիրների դեպքում պիտանի է ծառայության, թե՞ ոչ, շներհակալություն
Զինծառայող
Բարև ձեզ։ Իսկ քրոնիկական բռոնխիտով հիվանդների մասով ի՞նչ օրենք է գործում։ Նրանք ծառայության պիտանի են թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter