Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Վարչապետն աշխատանքից ազատել է իր 9 խորհրդականներին



Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ ապրիլի 6-ին, աշխատանքից ազատել  է իր ինը խորհրդականներին: 

Կարապետյանը գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատել է Էդուարդ Ներսիսյանին (Թվային Հայաստանի գործադիր տնօրեն), խորհրդականի պաշտոնից՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոլիին, Համլետ Հովսեփյանին, Էրիկ Գյուլազյանին, Արմեն Ավակ Ավակյանին, Ալեքսանդր Խաչատուրյանին, Մհեր Տերտերյանին, Սամվել Սարգսյանին, Վռամ Գյուլզադյանին: Այժմ վաչապետ Կարեն Կարապետյանն ունի հինգ խորհրդական. գլխավոր խորհրդականներն են՝ Գագիկ Մարտիրոսյանը, Գևորգ Մուրադյանը, Հայկ Դավթյանը, խորհրդականներն  են՝ Արամ Մխոյանը և Գևորգ Մալխասյանը: 

Ուշագրավ է, որ վարչապետն աշխատանքից ազատել է նաև հասարակական հիմունքներով աշխատող խորհրդականներին։

Հիշեցնենք, որ Կառավարության ապրիլի 5-ի նիստում վարչապետը հայտարարեց առաջիկա հրաժարականի մասին: 

Նախկին խորհրդականների կենսագրություններն արդեն հեռացված են Կառավարության կայքից։ 

Լուսանկարում՝ ձախից աջ՝ Համլետ Հովսեփյան, Վռամ Գյուլզադյան, Ալեքսանդր Խաչատուրյան, Էդուարդ Ներսիսյան, Արմեն Ավակ Ավակյան,  Էրիկ Գյուլազյան, Արիաննե Բո Կնուպպե Կաոլի, Սամվել Սարգսյան, Մհեր Տերտերյան


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ