HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի միլիարդատերերի և պաշտոնատար անձանց նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանյան մի շարք օլիգարխների, պաշտոնատար անձանց և ընկերությունների նկատմամբ: Ֆինանսների նախարարության հրապարակած փաստաթղթում ընդգրկվել է 24 անձ և 15 ընկերություն:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պատժամիջոցները սահմանվել են Ուկրանիայում և Սիրիայում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև կիբերհարձակումների պատճառով:

«Ռուսական իշխանությունը ամբողջ աշխարհում մասնակցում է այնպիսի վնասակար գործողությունների, ինչպիսիք են Ղրիմի բռնակցումը, Ուկրաինայի արևելքում բռնության կիրառումը, սեփական քաղաքացիներին ռմբակոծող Ասադի ռեժիմին զենքի մատակարարումը, արևմտյան դեմոկրատիային վնասելու փորձերը և վնասակար կիբերակտիվությունը: Այդ կոռումպացված համակարգից օգուտներ ստացող ռուս օլիգարխները այլևս առանձին չեն դիտարկվի երկրի իշխանություններից»,- ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Պատժամիջոցների ցանկում հայտնված 17 պաշտոնատար անձանց թվում են ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՌԴ ազգային գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը, Պետդումայի պատգամավոր Անդրեյ Սկոչը, սենատոր, միլիարդատեր Սուլեյման Քերիմովը և այլք:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ցանկում են հայտնվել նաև ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, «Զենիթ» ֆուտբոլային ակումբի նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն, En+ Group-ի նախագահ Օլեգ Դերիպասկան և ուրիշներ:

Ведомости-ն ընդգծում է, որ նախկինում սահմանված պատժամիջոցներից այս մեկը տարբերվում է նրանով, որ ուղղված է ոչ միայն ցուցակում հայտնված անձանց դեմ, այլ նաև նրանց գործընկերների, ովքեր այդ անձանց համար շահեկան գործարքներ են իրականացրել: Վերջիններիս կարգելվի ԱՄՆ-ից ապրանքներ ներկրել, ինչպես նաև օգտվել ամերիկյան ֆինանսական ծառայություններից: Բացի այդ նրանք կզրկվեն ԱՄՆ-ում սեփականություն ունենալու և մուտքի վիզա ստանալու իրավունքից:

Ցուցակում հայտնված անձանց և ընկերությունների ամերիկյան հաշիվները կսառեցվեն, իսկ ԱՄՆ-ի քաղաքացիներին և ընկերություններին կարգելվի նրանց հետ գործարք անել:

Մեկնաբանություններ (1)

Ashot
Փաստորեն իրենք իրենց դեմ են սանկցիա կիրառում։ Մարդը Ռուսաստանում գողացած փողերով գնումեր Նյու-Յորքում 20միլիոն դոլլարով տուներ առնում այսինքն ներդրումեր անում ԱՄՆի տնտեսության մեջ հիմա չեն թողելու։ Կարողա խնդրենք մերոնց նկատմամբել սանկցիա կիրառեն Միհրանին, Սաշիկին մնացած մանր մունր Քարամյաններին չթողեն ԱՄՆ-ում ու Եվրոպայում գույք առնեն՞

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter