HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Facebook-ը ստուգումներ կանցկացնի սոցցանցի առավել հայտնի էջերում

Facebook սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ իրենց կողմից ստուգվելու են բոլոր այն օգտատերերի ինքնությունը, որոնց էջերը սոցցանում առանձնահատուկ մասսայականություն են վայելում: Facebook-ը այս քայլով փորձում է պայքարել կեղծ նորությունների և պրոպագանդայի տարածման դեմ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ցուկերբերգը նաև ասել է, որ կողմ է քաղաքական գովազդի տարածումը կարգավորելու առաջարկին: Եթե այդ առաջարկը ընդունվի, ապա սոցցանցը պետք է ավելի շատ տեղեկություններ հավաքի, թե կոնկերտ ովքեր են ստեղծում տվյալ գովազդները:

«Միջամտությունը ընտրական գործընթացին խնդիր է, որի դեմ մեկ հարթակը չի կարող պայքարել»,- ասել է Ցուկերբերգը՝ շեշտելով, որ այս քայլերը չեն կարող կանգնեցնել նրանց, ովքեր փորձելու են խաբել համակարգին, սակայն դրանք զգալիորեն կբարդացնեն նրանց կյանքը:

Այսուհետ, Facebook-ում քաղաքական գովազդ տեղադրողներից ընկերությունը կպահանջի անձը հաստատող ամերիկյան փաստաթուղթ և ամերիկյան հասցե: Այդ հասցեին փոստով կուղարկվի յուրահատուկ կոդ, որի միջոցով հնարավոր կլինի տեղադրել գովազդը:

Այս քայլերը ուղղված են Ռուսաստանի Ինտերնետ-հետաքննությունների գործակալության կատարած ենթադրյալ գործողությունների դեմ, որը մեղադրվում է Facebook-ի միջոցով ամերիկացի ընտրողների ահաբեկման և նրանց ընտրության վրա ազդեցություն ունենալու մեջ:

Facebook-ը նաև կհետևի այն էջերին, որոնք փոխում են իրենց անվանումները: Ենթադրվում է, որ Ինտերնետ-հետաքննությունների գործակալության աշխատակիցները սկզբում էջեր են ստեղծել կասկած չառաջացնող անվանումներով, իսկ որոշակի քանակությամբ հետևորդներ հավաքելուց հետո փոխել են դրանք ակնհայտ քաղաքական անվանումներով:

Սոցցանցը արդեն ստուգում է՝ արդյոք հայտնի մարդկանց անուններով ստեղծված էջերը իսկապես պատկանու՞մ են նրանց, թե ոչ: Ինչպես նշում է ընկերությունը, առաձնահատուկ մասսայականություն վայելող էջերի ստուգումը կաշխատի հենց նույն ձևով:

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter