Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Հրապարակվել է ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի և անձնակազմին ներկայացվող պահանջները



Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի և վերջինիս անձնակազմին ներկայացվող պահանջների ցանկը:

Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման E-draft.am միասնական կայքում։

Նախագծում նշվում է, որ ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանը ընտանիքում բռնության ենթարկվածներին անհրաժեշտ ծառայություններ տրամադրելու համար պետք է համալրված լինի հետևյալ մասնագետներով․

բարձրագույն կրթությամբ ադմինիստրատոր, որը պետք է ապաստարանի կազմակերպչական աշխատանքներն իրականացնի,

բարձրագույն կրթությամբ հոգեբան (հոգեբանի որակավորմամբ),

թեժ գիծ ծառայության օպերատոր՝ հոգեբանի որակավորմամբ կամ սոցիալական աշխատանքի մասնագետ,

սոցիալական աշխատող՝ սոցիալական աշխատանքի բարձրագույն կրթությամբ,

բարձրագույն կրթությամբ իրավաբան՝ իրավաբանի որակավորմամբ,

բարձրագույն կրթությամբ բժիշկ՝ բժշկի որակավորմամբ,

խոհարար՝ միջին մասնագիտական կրթությամբ,

վարորդ՝ B, C կարգի,

անվտանգության աշխատող՝ միջին մասնագիտական կրթությամբ,

հաշվապահ՝ բարձրագույն կրթությամբ:


Ապաստարանի պաշտոնատար անձինք և աշխատողները պարտավոր են որևէ կերպ չհրապարակել, չտարածել ապաստարանում տեղավորված շահառուների վերաբերյալ իրենց հայտնի դարձած անձնական տվյալները:

Ապաստարանի աշխատակիցներին արգելվում է հրապարակել ապաստարանում տեղավորված շահառուների գտնվելու վայրը կամ այլ տեղեկություն, որի միջոցով հնարավոր է հայտնաբերել նրանց գտնվելու վայրը:

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման և ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության կարգի և ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի ձևավորման չափորոշիչների մասին ավելի վաղ արդեն գրել ենք։

Նախորդ տարի դեկտեմբերի 13-ին խորհրդարանը ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման» և հարակից ներկայացված օրենքների փաթեթը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ