Կիրակի, 23 սեպտեմբերի

Սերժ Սարգսյանն աշխատանքից ազատել է յոթ պաշտոնյայի



Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 7-ին իր աշխատակազմից մի շարք պաշտոնյաների ազատել է աշխատանքից։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքի հրամանագրեր բաժնից։ Նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվել են խորհրդական Միքայել Հարությունյանը, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը՝ գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից, գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանը՝ գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից, Հասմիկ Պողոսյանը՝ խորհրդականի պաշտոնից, Վարդան Խաչատրյանը՝ նախագահի խորհրդականի պաշտոնից, Արկադի Ղուկասյանը՝ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից և Հովհաննես Հովսեփյանը՝ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։ Հիշեցնենք, որ երեկ էլ վարչապետ Կարեն Կարապետյանն էր ազատել իր ինը խորհրդականներին։

Ապրիլի իննին լրանում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրը, ենթադրվում է, որ այդ օրն էլ Կարապետյանի կառավարությունը հրաժարականի դիմում կներկայացնի։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ