HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Իգնատի Առաքելյան. «Ես սկսել եմ ծրագրեր, պիտի ավարտեմ»

«Հետք»-ի հարցերին պատասխանում է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

-Պարոն Առաքելյան, ապրիլի 9-ին կառավարությունը հրաժարական է ներկայացնելու, ինչպե՞ս եք գնահատում Ձեր՝ մոտ 1,5 տարվա աշխատանքը:

Ինչ հնարավորություն կար անելու մաքսիմալ արվել է: Նոր ծրագրեր է մշակվել, նոր գաղափարներ է դրվել գյուղատնտեսության ապագա զարգացման համար: Մասնավորապես՝ գյուղատնտեսության զարգացումը կախված է համակարգի ներդրումից: Մենք պետք է համակարգենք, համակարգ ստեղծենք, որը թույլ տա ունենալ կայուն զարգացող գյուղատնտեսություն: Կախված չպետք է լինի նախարարից, անձերից և այլն: Պետք է լինի համակարգ, որը կգործի անկախ կառավարիչներից: Կառավարիչը կարող է միայն զարգացնել, այդ համակարգը տանել արագընթաց զարգացման: Դա է առանձնահատկությունը, որ փորձել ենք ներդնել: Սկսել ենք աշխատել դրա վրա և 2-3 տարվա ընթացքում այդ համակարգը ներդրված կունենանք:

Բացի այդ, մենք կոնցեպտուալ փոխել ենք բոլոր ծրագրերը: Տնտեսել ենք, ուղղել ենք գումարները նոր ծրագրերին, որոնք այսօր արդիկան են և ուղղված են նոր տեխնոլոգիաներին, նոր ուղղություններին: Ծավալային կարող է չի ծածկում ամբողջ պահանջարկը կամ Հայաստանի ամբողջ գյուղատնտեսությունը, բայց դա այն քարոզչական մեծանիզմն է, որ ասում ենք՝ այստեղ է արդյունավետությունը: Վաղը կունենանք ավելին, ավելի շատ ու ընդլայնված ծրագրեր կանենք: Բայց մենք ստեղծել ենք մատչելի ֆինանսական ռեսուրս, որն ուղարկել ենք այնտեղ, որտեղ տեսել ենք արդյունավետության բարձրացման հնարավորություն և ապահովվածություն: Ստեղծել ենք ֆինանսական էժան ռեսուրս փոքր ու միջին ձեռնարկությունների համար և հիմք ենք դրել համակարգի ստեղծմանը, որը կդարձնի գյուղատնտեսության զարգացումը կայուն: Սա է աշխատանքի գնահատականը:

Ինչպիսի՞ գյուղատնտեսություն եք թողնում հաջորդ նախարարին, եթե իհարկե, հաջորդ նախարարը դուք չլինեք:

-Մտքեր, շատ մտքեր, գաղափարներ, որոնց սկիզբը դրված է, որոնց իրականացնելու և արդյունքը տեսնելու հնարավորությունը կա, այդպիսի գյուղատնտեսություն եմ թողնում:

Դուք  Ձեզ տեսնո՞ւմ եք հաջորդ կառավարությունում, թե՞ վերադառնալու եք մասնավոր հատված:

-Այս թիմով կամ ես անձամբ կարող եմ ծրագրերը բերել այն ավարտին, որը նախանշել ենք և ունենալ բարձր արդյունք: Կլինեմ, թե չէ, չգիտեմ։  Ինձ ասում են՝ կարող ես սա անել, ասում եմ՝ կարող եմ: Կլինեմ, թե ոչ, ես չեմ որոշում:

Իսկ դուք ցանկություն ունե՞ք:

-Ես սկսել եմ ծրագրեր, պիտի ավարտեմ:

Դուք համարվում եք ամենահարուստ նախարարարներից մեկը: Երբվանի՞ց եք սկսել այդ հարստությունը կուտակել և եթե հիշում եք, որքա՞ն է եղել Ձեր առաջին աշխատավարձը և առաջին միլիոնը:

-Անձնական հարց է, չեմ էլ ուզում շատ ընդհանրացնել, թե երբվանից եմ սկսել, ինչ եմ արել: Առաջին աշխատավարձս եղել է 30 000 դրամ՝ Կենտրոնական բանկից 1994-95թթ.: Առաջին միլիոնս չեմ կարող ասել երբ եմ ունեցել, երևի թե երբ դարձել եմ ֆինանսական տնօրեն կոնյակի գործարանում: Դա 2006 թվականին: Պետական աշխատանքի ժամանակ չեմ աշխատել գումար, որ կարող էր բերել ինչ որ…Ավելի շատ սկսեցինք ծախսել:

Բայց տպավորություն կա, որ Հայաստանում առանց անձնական կապերի հնարավոր չէ հասնել հաջողության:

-Ես բոլոր պաշտոնները ստացել եմ առանց անձնական կապերի և օրինական: Ոչ ոք չի կարող ասել, որ ստացել ես, որովհետև նրա ծանոթն ես կամ բարեկամն ես: Դա իմ համար եղել է հպարտություն, որ ես կարող եմ ստանալ այդ պաշտոնները, որովհետև ես աշխատել եմ, ուղղակի կատարել եմ իմ աշխատանքը ոչ թե պաշտոնի համար, այլ՝ որովհետև իմ պարտականությունն է եղել: Պաշտոնը եղել է այն, որ մարդիկ տեսել են, գնահատել են և տվել են իմ հաջորդ բարձրացումը կարերայի մեջ: Ուղղակի միշտ պետք է քո պարտականությունները մաքսիմալ ձևով նվիրված անել այնպես, ինչպես կանեիր քո անձնական  բիզնեսի համար, այդ դեպքում հաստատ հաջողության կհասնես:

Ձեր ընտանիքի անդամները կամ  Դուք  բիզնես  ունե՞ք:

-Մենք ունենք ընդամենը ընտանեկան գյուղատնտեսական հողատարածք: Կոնյակի գործարանում էի, որոշել էի ինքս ինձ ապացուցել, որ գյուղատնտեսությունը կարող է լինել եկամտաբեր Հայաստանում: Դրա համար հող գնեցի և սկսեցի զբաղվել« Խաղողագործություն կա, պտղատու այգիներ և այլն: Հողատարածքը մոտ 11 հա է: Դա է, ուրիշ բան չունեմ:

Մեկնաբանություններ (1)

Տնտեսագետ
Ուսումնասիրելով այս գերատեսչության 2017 թվականի արդյունքները համոզվել եմ, որ վերջին 6-7 տարիներին ծրագրերի իրականացման ասյպիսի ցածր կատարողականներով ինչպիսին 2017-ն էր երբեք չի եղել: Դա վկայում է միայն մի բան, որ Ղեկավար կազմը ոչ պրոֆեսյոնալ է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter