Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Ճիշտ որոշումներ կայացնելու 5 ոսկե կանոն



Կյանքիդ ընթացքում քեզ չեն սովորեցնում ճիշտ որոշումներ կայացնելու տեխնիկաներ: Իսկ սա այնքան կարևոր է. հենց սրանից է կախված քո ապագան: Սխալ որոշումները մարդուն ֆիզիկապես, հոգեպես և ֆինանսապես քայքայում են՝ երբեմն հասցնելով դեպրեսիաների ու նույնիսկ ինքնասպանության (փորձի): Դրա համար ցանկանում եմ քեզ այստեղ մի քանի մեթոդներ/կանոններ առաջարկել:

Բայց սկզբից ցանկանում եմ, որ դու (ինչքան հնարավոր է շատ) ինքդ քեզ ասես.  «Ես ՍԻՐՈՒՄ եմ ինձ, ես ԱՐԺԱՆԻ եմ իմ երազանքներին և ես ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ այն ամենի համար, ինչն ԱՐԴԵՆ ունեմ» (մեծատառերով գրված այս 4 բառերի դրական էներգիան անսահման է. հավանաբար այն հիմա արդեն զգում ես քո սրտում):

Հիշիր՝ ոչինչ չի կորչում, ոչինչ հենց այնպես չէ և ամեն ինչ, ինչ կատարվում է, քեզ համար ամենալավն է (նույնիսկ եթե տվյալ պահին դա քեզ այդպես չի թվում): Տիեզերքն ամենաիմաստունն է:

Այս արևի տակ քեզ նման միայն դու ես ու քեզ պես ոչ ոք այլևս չի լինելու: Փայփայիր քեզ: Դու եզակի ես. դրա համար տիեզերքը «խոսում» է քեզ հետ: «Լսելու» ուղիներից մեկը ճիշտ որոշումներ կայացնելն է, որպեսզի գոհացնես տիեզերքին ու հասնես ողջ պոտենցիալիդ: 

Եվ այսպես՝ ճիշտ որոշումներ կայացնելու 5 ոսկե կանոն. 

1. Ճիշտ որոշում կայացնելիս լրիվ խաղաղ ես ու ներքնապես երջանիկ: Պատկերացրու այն պահը, երբ ծարավ ժամանակ խմել ես քո ամենասիրելի հյութը ու մարմինդ, լրիվ հագեցած, խաղաղվել է: Մոտավորապես, այդպիսի զգացում պիտի ունենաս ճիշտ որոշում կայացնելիս:

2. Ճիշտ որոշում կայացնելիս հոգիդ թեթև է և ուրախությունից թրթռում է. (մանկան պես) կարծես չես կարող այլևս սպասել՝ մինչև որոշումդ իրականում իրագործելու դնես:

3. Ճիշտ որոշում կայացնելիս ամբողջ մարմինդ (սկսած ոտքիդ մատներիցդ մինչև գլխիդ ամենավերջին մազը)  ՀԱՄԱՁԱՅՆ է որոշմանդ հետ. հակառակ դեպքում՝ դեռ ժամանակը չէ:

4. 10-10-10 մեթոդը. իսկ ինչպիսի՞ն կլինեն որոշմանդ հետևանքները՝ 10 օր, 10 ամիս ու 10 տարի հետո: Արդյո՞ք (քեզ համար) դրանք ընդունելի կլինեն:

5. Եթե քո ամենասիրելի անձը լիներ քո տեղը, արդյո՞ք իրեն խորհուրդ կտայիր նույն որոշումը կայացնել:

Ճիշտ որոշումներ կայացնելիս ամբողջ տիեզերքը քեզ հետ է, ու կարծես մի անտեսանելի ձեռք (վերևից) այնպիսի դռներ է բացում, որոնց գոյության մասին չէիր էլ իմանում:

Մի՛ վախեցիր: Ճիշտ որոշումներ կայացրու. դա ամենամեծ նվերն է ինքդ քեզ:

Եղիր ԵՐՋԱՆԻԿ. դու արժանի ես դրան: 

Վարազ Սյունի
Հոլանդիա

07.04.2018


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Անահիտ Բաբայան17:00 - 11 ապրիլի, 2018
Հաճելի էր կարդալ այս տողերը, որը կարծես լուսավորում է մթնշաղ մտքերդ
2. Մ.Կ.19:48 - 12 ապրիլի, 2018
Լավ մտքեր
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ