HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որտեղ չեն կարող ներդրվել կուտակային կենսաթոշակային միջոցները

Կուտակային համակարգի մասնակիցների միջոցները, նրանց համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու նպատակով, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից ներդրվում են տարբեր ֆինանսական գործիքներում` պարտատոմսեր, բանկային ավանդներ, բաժնետոմսեր և այլն: Սակայն, որպեսզի այս գումարները առավելագույնս պաշտպանված լինեն տարատեսակ բացասական ազդեցություններից, օրենքը սահմանափակում է, թե որտեղ և ինչ չափով կարող են կուտակային միջոցներով ներդրումներ կատարվել:   

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը պարզաբանում է, որ ահմանափակումներից մեկը վերաբերում է ներդրումների աշխարհագրությանը և արժույթին: Հայտնի է, որ կուտակային հատկացումներով ներդրումներ կատարվում են հայկական դրամով և արտարժույթով, ընդ որում` արտարժույթով ներդրումները չեն կարող գերազանցել կենսաթոշակային ֆոնդի միջոցների 40 տոկոսը: Դա նշանակում է, որ գումարի առնվազն 60 տոկոսը ներդրվում է Հայաստանում հայկական դրամով` խթանելով երկրի տնտեսությունը:

Բացի արժույթների քանակական սահմանափակումից, խիստ կարևոր է նաև, թե որ երկրներում է թույլատրված կատարել կուտակային միջոցներով ներդրումներ. դրանք Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (ՏՀԶԿ) և ԵՄ անդամ պետություններն են, որոնք ունեն կայացած կապիտալի շուկաներ և առավել ապահով  են նմանատիպ ներդրումների համար:

Կուտակային համակարգի հաջողության գլխավոր նախապայման է կուտակվող միջոցներով ներդրումների քաղաքականությունը, ուստի հայաստանյան օրենսդրությունը այս տեսանկյունից թեպետ բավականին խիստ է, բայց միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս կառավարիչներին` ներդրումները կատարել դիվերսիֆիկացված և ապահովել հնարավոր լավագույն արդյունքներ համակարգի մասնակիցների համար:

Արժութային և աշխարհագրական սահմանափակումների մասին ավելին` հոլովակում.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter