Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Արարատ Միրզոյանը կոչ արեց քաղաքացիներին գալ Ազատության հրապարակ և վառել «ազատության ջահը»



ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» շարժման անդամ Արարատ Միրզոյանը ԱԺ ամբիոնի մոտ ակցիա իրականացրեց՝ վառելով ծխարձակող ճայթռուկ։ Նրա ակցիային միացավ ՔՊ պատգամավոր Լենա Նազարյանը։ Խորհրդարանի նիստերի դահլիճում կապույտ ծուխ տարածվեց։ Միրզոյանը կոչ արեց քաղաքացիներին ապրիլի 13-ին գալ Ազատության հրապարակ և վառել «ազատության ջահը»։ Ակցիայից հետո «Ելք»-ի պատգամավորները դուրս եկան նիստերի դահլիճից։ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հրահանգեց նիստերի դահլիճի դռները բացել։ Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Արա Բալոյանը։

«Մենք ականատես ենք լինում մի երևույթի, որը հրդեհի վտանգի է ենթարկում ԱԺ շենքը, թունավոր նյութեր շնչելու պարտադրանք է առաջացնում այն պատգամավորներին, ովքեր այստեղ աշխատում են։ Ես ելույթով հանդես եմ գալիս ոչ այնքան ԱԺ նախագահ, այլ որպես բժիշկ ու քաղաքացի, որը չի կարող հանդուրժել, որ քաղաքական նպատակներից ելնելով` քաղաքացիներին դնեն այնպիսի պայմաններ մեջ, որը վտանգում է նրանց կյանքը»,-ասաց Բաբլոյանը։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Սահակ15:30 - 13 ապրիլի, 2018
Ժողովուրդի մի ստվար մասին էլ թվում է , թե այսպիսի "ընդդիմադիրները" (իրականում օպորտունիստները), մեր կյանքը դեպի լավն են փոխելու:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ