HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ալժիրում ռազմական օդանավի կործանման հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ

Ալժիրի բանակի ռազմաօդային ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը այսօր` տեղական ժամանակով 08։00-ին, կործանվել է Բուֆարիկ քաղաքի մոտակայքում՝ մայրաքաղաք Ալժիրից 50 կմ հարավ: Օդանավում գտնվող անձանց քանակի և զոհերի կոնկրետ թվի մասին դեռևս հաստատված տեղեկություններ չկան, իսկ արաբական լրատվամիջոցները տարբեր տվյալներ են հաղորդում:

Օրինակ՝ Al Arabiya-ի փոխանցմամբ՝ օդանավում եղել է 105 մարդ, որոնցից ոչ մեկը չի փրկվել: Ավելի ուշ Alg24.net պորտալը հաղորդել է 181 զոհի, իսկ որոշ ժամանակց անց արդեն 257 զոհի մասին, որոնցից 10-ը անձնակազմի անդամներն են:

Կործանված ինքնաթիռը պետք է հարյուրավոր զինծառայողների Բուֆարիկից տեղափոխեր Ալժիրի արևմուտք՝ Բաշար քաղաք, սակայն թռիչքից հետո այն վայր է ընկել և սկսել է այրվել:

Նախնական տվյալներով՝ օդնավում եղել են նաև «ՊՈԼԻՍԱՐԻՈ ճակատի» 26 անդամ: Այդ ռազմաքաղաքական կազմակերպությունը պայքարում է Մարոկկոյից Արևմտյան Սահարայի անկախացման համար:

Ավիաաղետի պատճառների մասին դեռևս տեղեկություններ չկան: Միջադեպը հետաքննելու համար ալժիրյան բանակի գլխավոր շտաբը հատուկ հանձնաժողով է ստեղծել:



Լուսանկարը՝ 24live-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter