HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սևան քաղաքի երկու քոլեջները կմիացվեն

«Սևանի պետական քոլեջ» և «Սևանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ները կմիացվեն' ստեղծելով «Սևանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ: Նման որոշում այսօր ընդունեց Կառավարությունը՝ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի առաջարկով:

«Սևանի պետական բազմագործառութային քոլեջ»-ը միջին մասնագիտական կրթական ծրագրեր կիրականացնի:
Ինչպես նշվում է գործադիր ներկայացված նախագծում՝ որոշման նախագիծը մշակվել է վարչապետի հանձնարարականի կատարման շրջանակներում՝ կրթության ոլորտում գործող միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների թվաքանակի կրճատման և դրանց գործունեության օպտիմալացման (խոշորացման) նպատակով:

Օպտիմալացման արդյունքում, նախարարության կարծիքով, կբարձրանա «Սևանի պետական բազմագործառութային քոլեջ»-ի կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, հնարավորություն կընձեռվի պահպանել ուսուցանվող մասնագիտությունները, կներդրվեն մարզի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր մասնագիտություններ, ինչպես նաև' հնարավորություն կստեղծվի մեկ հաստատության ներսում իրականացնել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր:

Քոլեջների միացման արդյունքում վարչական և ուսումնաօժանդակ հաստիքներ կկրճատվեն: Ոմանց նախարարությունը խոստանում է այլ աշխատանքով ապահովել: «Սակայն, կրճատվածներից ոչ բոլորին հնարավոր կլինի ապահովել աշխատանքով, որը պայմանավորված է ուսումնական հաստատություններում թափուր աշխատատեղերի գրեթե բացակայությամբ, ինչպես նաև դրույքաչափերի նվազման հետևանքով՝ աշխատավարձերի նվազման դժգոհությամբ (ուսումնական հաստատություններում հիմնականում ստանում են նվազագույն չափի աշխատավարձ»,- ասվում է որոշման նախագծում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter