Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

550 մլն դրամ` օդանավակայանից Երևան տանող ճանապարհահատվածի բարեկարգման և ձևավորման համար



550 մլն դրամ` օդանավակայանից Երևան տանող ճանապարհահատվածի բարեկարգման և դիզայներական ձևավորման համար

Կառավարությունը պետական բյուջեից 550 մլն դրամ կհատկացնի «Զվարթնոց» օդանավակայանից մինչև Արգավանդ կամուրջ տանող ճանապարհահատվածի բարեկարգման և դիզայներական ձևավորման նպատակով: Կառավարության որոշմամբ՝ աշխատանքների իրականացման համար նախատեսված գումարը կհատկացվի տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի' կառավարություն ներկայացրած որոշման նախագծում նշվում է, որ օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհահատվածը ճարտարապետաէսթետիկական տեսանկյունից ոչ բարվոք վիճակում է, ինչը բացասական ազդեցություն է թողնում զբոսաշրջային այցերի առումով։ Քաղաքապետարանին հանձնարարվել է ճանապարհահատվածի բարեկարգման, ճարտարապետական մոտեցումների, խորհրդանիշների տեղադրման միասնական լուծումներ առաջարկել:

Թեեւ քաղաքապետարանի հաշվարկով օդանավակայանից մինչև Արգավանդ կամուրջ ճանապարհահատվածի բարեկարգման և դիզայներական ձևավորման նախագծանախահաշվային փաստաթղթերի նախահաշվային արժեքը 812 մլն դրամ է, տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի խոսնակ Կարինե Մանգասարյանի հավաստմամբ` աշխատանքները կկատարվեն 550 մլն դրամով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ