Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Վրանային ակցիա, նստացույց, ավտոերթ


«ՄերժիրՍերժին» նախաձեռնության անդամները Մաշտոցի պողոտայում «վրանային» ակցիա իրականացրին։ Քաղաքացիները անցումի վրա վրան խփեցին և մի քանի հոգով մտան մեջը։ Ոստիկանությունը արագ նրանց հանեց վրանի մեջից ու տեղափոխեց մայթ։ Սակայն քաղաքացիները վերադարձան պողոտա և գրեթե մեկ ժամ նստած մնացին անցումի վրա, որից հետո ոստիկանները կրկին նրանց տեղափոխեցին մայթ։ Ակցիայի մասնակիցներից 5 հոգու տարան ոստիկանական մեքենայով, բայց բերման չենթարկեցին, մոտ կես ժամ պահելուց հետո բաց թողեցին։ Այնուհետև ակցիային միացավ վաղվա՝ ապրիլի 13-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի համար իրազեկում իրականացնող ավտոերթը, որից հետո ցուցարարները շարժվեցին Բաղրամյան պողոտա, որոշ ժամանակով փակեցին այն և կրկին հայտարարեցին վաղվա հանրահավաքի մասին։


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։