HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Իմ քայլը» շարժման մասնակիցները հանդիպում էին պահանջում ԵՊՀ ռեկտորի հետ, բայց նա իր սենյակից դուրս չեկավ (տեսանյութ, լուսանկարներ)

«Իմ  քայլը» շարժման մասնակիցները պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քիչ առաջ դուրս եկան Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքից և շարունակում են երթը Ալեք Մանուկյան փողոցով։

Շարժման մասնակիցները ԵՊՀ-ում պահանջում էին հանդիպում ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, սակայն դա նրանց այդպես էլ չհաջողվեց։ Նախաձեռնության անդամները լարված մթնոլորտում նախ ճեղքեցին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի, ապա ռեկտորի սենյակ տանող միջանցքի դռները, սակայն ռեկտոր Արամ Սիմոնյանը դուրս չեկավ իր սենյակից։ 

Փաշինյանը նշեց, որ իրենք հասել են ԵՊՀ մեկ պատճառով, քանի որ պետական համալսարանը վերածվել է «հանարապետական, մաֆիոզ որջի», եւ Սերժ Սարգսյանը այս կառույցը օգտագործում է Հայաստանի քաղաքացիներին, նոր կյանք մտնող ուսանողներին ստրկացնելու համար։

Մինչ ռեկտորի աշխատասենյակի մոտ հասնելը շարժման մասնակիցները փորձում էին պատասխան ստանալ, թե ինչու են միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներին փակել դասասենյակներում և արգելում մասնակցել դասադուլին։ Հարցի պատասխանը պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն այդպես էլ չտվեց։ 

Հիշեցնենք, որ քայլերթը սկսվել է մարտի 31-ից, Գյումրուց: Փաշինյանը և իր համակիրները անցել են շուրջ 200 կմ ճանապարհ, եղել Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներում՝ կատարելով 300 հազար քայլ:

Շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին այսօր գալ Ազատության հրապարակ և տեր կանգնել սեփական իրավունքներին։

Լուսանկարները և տեսանյութը՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter