Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Իմ քայլը» շարժվում է Ազատության հրապարակ․ նրանց են միանում նաև «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները



ԵՊՀ մասնաշենքից դուրս գալուց հետո «Իմ քայլը» նախաձեռնության անդամները կես ժամից ավելի հանգստացան Օղակաձեւ այգում, իսկ այժմ շարժվում են դեպի Ազատության հրապարակ, որտեղ 18:30-ին կայանալու է հանարահավաք:

Նիկոլ Փաշինյանը ողջունեց պատշգամբներից նայող քաղաքացիներին եւ նրանց հրավիրեց հրապարակ։ «Արի Ազատության հրապարակ, տեր կանգնիր քո իրավունքին»,- ասաց պատգամավորը։

Նշենք, որ Բաղրամյան պողոտայով, մասամբ փակելով փողոցը, դեպի Ազատության հրապարակ են շարժվում նաև «Հանուն Հայաստան պետության» ճակատի՝ մի քանի տասնյակ մասնակիցներ։ Բաղրամյան 26 հասցեում՝ ՀՀ վարչապետի նստավայրի դիմաց, երթի մասնակիցները մի քանի րոպե կանգ առան՝ վանկարկելով հիմնական կարգախոսը «ՄերժիրՍերժին», «Սերժին ասում ենք ոչ»։ Նրանք երթին միանալու կոչեր արեցին նաև իրենց մոտեցած ոստիկաններին, իսկ այժմ շարունակում են քայլերթը դեպի Ազատության հրապարակ։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ