HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Տելեգրամը» Ռուսաստանում կարգելափակվի. Դուռովը խոստանում է շրջանցել սահմանափակումները

Մոսկվայի Տագանի շրջանի դատարանը բավարարել է Роскомнадзор-ի (Ռուսաստանի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցումների ոլորտում վերահսկման դաշնային ծառայություն) հայցը և Ռուսաստանի Դաշնության տարածքում «Տելեգրամ» մեսինջերը արգելափակելու որոշում է կայացրել, որը ենթակա է «անհապաղ կատարման»: «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուռովը հայտարարել է, որ մեսինջերը նոր մեթոդներ կմշակի սահմանափակումները շրջանցելու համար:

«Տելեգրամը» ինտերնետում տեղեկության տարածման միջոց է, այդ պատճառով պարտավոր է Անվանգության դաշնային ծառայությանը (ФСБ) անհրաժեշտ տվյալներ ներկայացնել օգտատերերի հաղորդագրությունների վերծանման համար: «Տելեգրամը» հրաժարվել է տրամադրել այդ տվյալները, ինչն էլ դատարանի կողմից մեսինջերի արգելափակման պատճառ է հանդիսացել:

«Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուռովը Вконтаке-ի իր էջում գրել է, որ իրենք միջոցներ կկիրառեն արգելափակումները շրջանցելու համար, որոնք օգտատերերի կողմից լրացուցիչ քայլեր չեն պահանջի, սակայն ծառայության հասանելիությունը առանց VPN-ի (Virtual Private Network) 100 տոկոսով երաշխավորված չէ: 

Դուռովը նաև հայտնել է, որ արգելափակման առաջին ժամերին VPN/Proxy-ի ծառայությունը կծանրաբեռնվի և մեսինջերը, ամենայն հավանականությամբ, դանդաղ կաշխատի, սակայն գործարարը միևնույն ժամանակ ընդգծել է, որ չնայած արգելափակումներին «Տելեգրամ»-ը կկարողանա ռուսաստանցի օգտատերերին կենտրոնացված ձևով տեղեկացնել իրադարձությունների զարգացման մասին:

Դուռովը կոչ է արել նաև մեսինջերի օգտատերերին չհեռացնել հավելվածը հեռախոսներից, եթե կապի հետ խնդիրներ առաջանան: 

Роскомнадзор-ը դեռևս չի սկսել արգելափակել մեսինջերը, սակայն խոստացել է «Տելեգրամի» արգելափակման տեխնիկական աշխատանքները «անթերի կատարել», հայտնում է Ведомости-ն:

Տարբեր տվյալներով՝ Ռուսաստանի տարածքում «Տելեգրամ»-ից օգտվողների քանակը հասնում է 12-15 միլիոնի:

Լուսանկարը՝ Reuters-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter