
Առավոտը Ֆրանսիայի հրապարակում
Նարեկ Ալեքսանյան
«Իմ քայլը» նախաձեռնության՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության նստացույցը Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է։ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ ժամը 14։00-ին տեղի կունենա հանրահավաք, որից հետո՝ 16։30-ին, կմեկնարկի ավտոերթ դեպի Ծաղկաձոր։ Այնտեղ տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստը, որտեղ պաշտոնապես հայտարարվելու է իշխող կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել