Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Կլինի ավտոերթ՝ «փնտրում եմ ՀՀԿ-ական». Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է քայլերթ (թարմացվող)



Սեդա Ղուկասյան
Դիանա Ղազարյան

17։56

Ցուցարարները քիչ առաջ բացեցին Արշակունյաց պողոտան եւ այժմ Մաշտոցի պողոտայով շարժվում են՝ իրազեկում անելով և վարորդներին ու մայթերին կանգնած քաղաքացիներին հրավիրելով միանալ 18:30-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հավաքին։

17։16

Ցուցարարները բոլոր ուղղություններով փակել են Արշակունյաց պողոտան։

16:32

Չնայած Հանրային ռադիոկում եթերաժամանակ չտարանդրեցին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, նա հավաքված լրատվոմաիջոցների միջոցով հայտարարությունն արեց՝ նշելով, որ Հանրային ռադիոն երբևէ չի համաձայնել իրենց հանարահավքները լուսաբնել եւ Հանրային ռադիոն նույնպիսի ստահոդ լրատվամիջոց է, ինչպես Հանրային հեռուսաընեկերությունը:

Փաշինյանը դուրս եկավ Հանրային ռադիոյի շենքից՝ վանկարկելով «քայլ արա, մերժիր սերժին» եւ նրանց դրսում հավաքվամները դիմավորեցին ծափահարություններով: Հանրային ռադիոյից հեռանալիս ցուցարաները ներողություն խնդրեցին ռադիոյի աշխատակիցներից եւ անվտանգեւթյան աշխատակիցներից՝ պատճառված անհանգստության համար:

Ցուցարարները հեռացան ռադիոյից։

16։14

Այս պահին ռադիոյի էլեկտրաէներգիան անջատել են եւ ցուցարարները սպասում են, թե երբ կմիացնեն: Շենքի առաջին հարկում է նաեւ Աժ պատգամավոր Արարատ Միրզոյանը: Նա Հանրային ռադիոյի անվտանգության ծառայության աշխատակիցներին խնդրեց թույլ տալ իրեն եւ մի քանի հոգու բարձրանալ վերև՝ խոստանալով իրենց փոխարեն մի քանի հոգի իջեցնել: Սակայն նրան չեն թույլատրում վերեւ բարձրանալ: Միրզոյանն ասաց, որ իրենց՝ Հանրային ռադիո գալու նպատակը իրազեկում կատարելու համար եթերաժամանակ վերցնելն է։ 

Քիչ առաջ Հանրային ռադիո ժամանեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

16։01
Հանրային ռադիոն տվեց իր համաձայնությունը․ րոպեներ անց Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ելույթով կդիմի հանրությանը:

15:33

Քայլերթի մասնակիցները մուտք գործեցին Հանրային ռադիոյի շենք և վանկարկում են՝ «քայլ արա, մերժիր սերժիր»: Անվտանգության աշխատակիցները թույլ չէին մտնել շենք, սակայն ակտիվիստների մի մասը անցավ անցակետի ստորիմ
ն հատվածով: Անվտանգության աշխատակիցները խնդրեցին տարածքն ազատել, սակայն ակտիվիստները պնդում են, որ հանրային ռադիոյի տարածքում իրավունք ունեն արտահայտել իրենց ձայնը:
Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթեր է պահանջում։ Հանրային Ռադիոյի ղեկավարությունը քննարկում է առաջարկը։
Այժմ ակտիվիստների մի մասը, այդ թվում նաև շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը շենքի ներսում են, մյուս մասը՝ անցակետի մոտ վանկարկում է շարժման նշանաբանը դարձած «քայլ արա, մերժիր սերժիր» խոսքերը:
15:03

Ֆրանիայի հրապարակում մեկնարկել է Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ ուղղված հանրահավաքը: Հիշեցնենք, որ երեկվանից «Իմ քայլը» շարժման մի շարք անդամներ գիշերել են այստեղ:

Շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ականները «նախ Երևանից են թռել, ապա Ծաղկաձորից»: «Հիմա ուզում ենք հասկանանք էդ մարդիկ որտեղ են, որ շրջափակենք»,-ասաց Փաշինյանը:

Ավտոերթի ուղղությունը ևս փոխվեց՝ այն կմեկնարկի Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոցների խաչմերուկից: «Նման գաղափար կա՝ ավտոերթ փնտրում եմ հհկ-ին կարգախոսով, մենք պաշտոնապես հայտարարում ենքլ որ գալիս ենք ձեզ շրջափակելու ձեր կորդինատներն ասեք»,-ժպտալով ասաց Փաշինյանը:

Այժմ քայլերթ է մեկնարկել:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ