HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ-ն հավանություն է տալիս Սերժ Սարգսյանի թեկնածությանը

ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել այսօր ՀՀԿ խորհրդի կողմից վարչապետի պաշտոնում կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման կապակցությամբ: Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը․

«Վերահաստատելով 2016թ.-ի փետրվարի 24-ին կնքված քաղաքական  համագործակցության մասին  համաձայնագրով եւ 2017թ. մայիսի 11-ին  քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագրով ամրագրված ռազմավարական նպատակներին և քաղաքական առաջնահերթություններին իր հավատարմությունը`

-նկատի ունենալով, որ 2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով և քաղաքական կոալիցիայի հուշագրով ՀՀԿ-ին է վերապահված վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը,

-հաշվիառնելով ՀՀԿ Խորհրդի որոշումը վարչապետի թեկնածու առաջադրելու մասին՝

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հավանություն է տալիս Սերժ Սարգսյանի թեկնածությանը։

Նոր սահմանադրությամբ սկսված համակարգային փոփոխությունները  արդեն իսկ որոշակի դրական սպասումներ եւ որակական  տեղաշարժեր են արձանագրել։Թեև մեր երկրում առկա են բազմաթիվ լրջագույն մարտահրավերներ եւ լուծում պահանջող խնդիրներ, սակայն վերջին երկու տարվա ընթացքում արձանագրված որոշակի հաջողությունները հուսադրում են, որ ընտրված ճանապարհը ճիշտ է։

Պետական և հասարակական կյանքում բեկումնային փոփոխություններ կատարելու ուղղությամբ առարկայական քայլեր ձեռնարկելու հասարակական պահանջ եւ ակնկալիք է ձեւավորվել, ինչը պարտավորեցնում է բոլորիս։ 

Մենք գիտակցում ենք, որ հանձնառություն և պատասխանատվություն ենք ստանձնել նոր որակի իշխանություն ձեւավորելու,   հասարակության մեջ պետության եւ ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու, առաջանցիկ զարգացում, սոցիալական արդարություն, մրցակցային հավասար պայմաններ ապահովելու հարցում եւ վստահ ենք, որ հաջողելու ենք»։

Մեկնաբանություններ (4)

Armenian Patriot
Why is ARF still supporting the Republican party? ARF and the Republican party of Armenia have been governing Armenia for the last 20 years and they are RESPONSIBLE for all the current problems in our country. ARF in joining the republican party is not representing the desires of the Armenian Diaspora which is well aware of the talan and everything else in Armenia.
Gohar Badalyan
ՀՅԴ-ն Զինանշանս , որ ստացել էի որպես պատգամ տարիքն առած, կյանքից հեռացող , բայց հավատքը ի՛ր կուսակցության հանդեպ չ՛կորցրած Հայկազ Բոյաջյանից․․․ մնաց անտեր։ 1992 թ․ Հարթֆորդ, Քննեկտիկուտ նահանգ ,ԱՄՆ։ Մարդու սիրտը թնդում էր ուրախությունից, որ Ազատ, Անկախ, Հայաստանից եկած խմբի է եկել հանդիպելու։ Անվերջանալի հարցումներից հետո դողդողացող ձեռքերով ոսկյա փոքրիկ Զինանշանը հանձնեց այն ժամանակ ՀՕՄ-ի Բժշկական հանձնախմբի Գյումրիի ներկայացուցչիս։ Մարդը տվեց իր ամենաթանկագինը։ ․․․Տարիներով փայփայում էի ու ինքս իմ հերթին որոնում արժանիին ՝ նվիրելու համար։ Այսօր համոզվեցի որ չկա՛ այդ մեկը։
Վարազ Սյունի
ԱՍԱԼԱ-ի դեմ ամենաուժեղը պայքարել է ՅՀԴ-ը: Դաշնակցությունը ավելի շատ ԱՍԱԼԱ-ի մարտիկներ է սպանել, քան թուրքական գաղտնի ծառայություն MIT-ը: Ստորև ներկայացնում եմ Դաշնակցության կողմից սպանված ԱՍԱԼԱ-ի մարտիկների անուններն ու սպանության օրը. Մինաս Սիմոնյան (Minas Simonian, 24.12.1982), Կարապետ Փաչաբեզյան (Garabed Pachabezian, 12.03.1983), Սիլվա Չիլինգիրյան (Silva Tchilingirian, մայիս 1984), Սարգիս Դերձակյան (Sarkis Tertsagian, հունրվար 1985), Անդրանիկ Բաթուզյան (Antranig Batouzian, 19.11.1985), Մովսես Բեկարյան (Movses Bekarian, փետրվար 1985), Ժան Խոզյան (Jean Khozian, 20.11.1985). ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ԱՍԱԼԱ-ի մարտիկներին: Նրանք ՄԻԱԿՆ էին,որ 10 տարուց ավել թուրքերին ամենուր ահ ու սարսափի մեջ պահեցին:
Լուսիկ
Անկասկած ՀՅԴ, լինելով հնագույն կուսակցություն, ունի կառույցներ Եվրոպայում, Ամերիկայում: Հետաքրքիր է իմանալ, ինչ կապ ունի այդ կուսակցության հայաստանյան կառույցը արտասահմանյան կառույցների հետ և ինչպես են վերաբերմում արտասահմանի դաշնակցությունը այստեղի ՀՅԴ ստրկական նվիրմանը իշխող կուսակցությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter