HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է Արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր Օլիվիե Կադիքին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր Օլիվիե Կադիքին:

Նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ` Արմեն Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ ֆրանսիացի խորհրդարանականների այցերը Հայաստան արդեն բարի ավանդույթ են դարձել, ինչը մեր երկրների միջև առանձնաշնորհյալ հարա­բե­րությունների լավագույն դրսևորումներից է: 

Զրուցակիցները կարևորել են աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ ֆրանկոֆոնիան Հայաստանի համար միայն լեզվական կամ մշակութային ընդհանրությունների շուրջ ձևավորված կառույց չէ, այլ ավելի լայն ընդգրկման միավորում, նկատի ունենալով գագաթաժողովի շրջանակներում կայանալիք ֆրանկոֆոն երկրների գործարարների ֆորումը և ֆրանկոֆոն գործարար ցանցի ստեղծումը: 

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի ջանքերը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի,  Արցախի հիմնախնդրի խաղաղ հան­գու­ցալուծման և մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության ամրապնդման ու համագործակցության զարգացման ուղղությամբ: 

Սենատոր Կադիքը ներկայացրել է արտերկրում բնակվող ֆրանսիացիներին Սենատում ներկայացնելու համակարգը, արտերկրում ֆրանսիական կազմակերպությունների փոխգործակցության մեխանիզմները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter