Շաբաթ, 21 ապրիլի

Փաշինյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն



«Հետքի» թղթակիցը Բաղրամյան պողոտայից հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը վնասվածք է ստացել եւ նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: 

Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Փաշինյանն այս պահին «Նաիրի» բժշկական կենտրոնում է: Կնոջ փոխանցմամբ` փշալարերից քերծվել են պատգամավորի ձեռքերը, որոնք վիրակապել են, եւ նա խոստացել է քիչ ուշ միանալ Բաղրամյանում գտնվող ցուցարարներին: 

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի հիվանդասենյակում է, այնտեղից կհայտնեն` Նիկոլ Փաշինյանը գալիս է ցուցարարների մոտ, թե` ոչ, և որն է իրենց գործողությունների շարունակությունը:
Սանասարյանը կոչ արեց մարդկանց չհեռանալ:

 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ