HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզվում են զինծառայողի մահվան հանգամանքները. ձերբակալվել է ծառայակիցը

Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող Ալեք Նվերի Կարապետյանի մահացու հրազենային վնասվածքն ստանալու հանգամանքները. հարուցվել է քրեական գործ՝ սպանության դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ` նախնական տվյալներով՝ զինծառայող Ալեք Կարապետյանը կրծքավանդակի աջ շրջանում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումն ստացել է  2018թ. ապրիլի 15-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում՝ ժամապահի պարտականությունները կատարելու ժամանակ։  Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վերջինս ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է ծառայակցի հետ վիճաբանության ժամանակ՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Քննությամբ պարզվել է վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել առգրավումներ, հարցաքննվել մի շարք անձինք: 

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի
Այսպե՛ս այլևս չի կարող շարունակվել: Արդեն ամեն աստծո օր է բանակից մի վատ-ցավալի լուր գալիս: Այս կառույցում փաստորեն դեռ վատ կառավարում է ու անպատասխանատվություն (ու գողական բարքեր): Մի անգամ չտեսանք,որ բանակում որևէ մի «պատահարի» ժամանակ բարձրաստիճան մի հրամանատարի պատժեն: Ձուկը գլխից է հոտում: ՀՀ բանակի հրամանատարությունը (թաղման բյուրոյի նման) միայն «ցավակցություններ» է հայտնում ու երբեմն թաղումների մասնակցում: Հայաստանում պիտի լինի ԲԱՆԱԿԻ ՕՄԲՈՒԴՍՄԱՆԻ (army ombudsman) կառույց՝ իր բոլոր ենթակառույցներով, օրենքով սահմանված վերահսկողական իրավունքներով ու պատժիչ ֆունկցիաներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter