Կիրակի, 23 սեպտեմբերի

Հանրահավաքը մեկնարկեց Ֆրանսիայի հրապարակում. Փաշինյանը համահայկական դասադուլի եւ գործադուլի կոչ արեց (թարմացվող)



20:57

Հանրահավաքին այդպես էլ ոչինչ չհնչեց «Ելք» դաշինքի անդամ մյուս կուսակցությունների՝ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների՝ շարժմանը միանալու կամ չմիանալու մասին: Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգսյանը կարծես թե հեռացել են Ֆրանսիայի հրապարակի տարածքից:

20:31

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ որպես այսօրվա բախման ականատես, անդրադարձավ դեպքին: Նա ասաց, որ ոստիկանները շատ չէին հարվածում, հիմնականում քաշքշում էին ցուցարարներին, և երբ արդեն հանդարտվել էր քաշքշուկը, հայտնվեց փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանն ու ցուցարարների ուղղությամբ լուսաձայնային նռնակներ նետվեցին:

«Փոփոխություններից հետո Բաղրամյանում միացված այդ փշալարը մասնատելու ենք որպես հուշանվեր բաժանենք իրար,- ասաց նա եւ հավելեց,- դուք կարողացաք ցույց տալ, որ կարող եք լինել անհնազանդ, բոլորին կոչ եմ անում տեր լինել իր իրավունքին ու Սահմանադրությանը»:

Ապա խոսեց Նիկոլ Փաշինյանն ու ասաց, որ վաղը 8:15-ից պետք է շրջափակել խորհրդարան տանող բոլոր փողոցները: Փաշինյանի խոսքով՝ լուրեր կան, որ պատգամավորները գիշերը մնալու են խորհրդարանում: «Մեր պատգամավորները կգնան կստուգեն, ձեզ կասենք»,- ասաց նա:

19:41

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց հանրահավաքը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներքաղաքական կյանքում բեկում եղավ: «Մենք այսօր ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդը հաղթական ժողովուրդ է: Այս շարժումը հազարավոր մարդկանց աջակցությունն ունի, որովհետև սա ազնիվ շարժում է»,- հայտարարեց նա:

«Մեզ անհրաժեշտ է, որ վաղն ամբողջ հանրապետությունը դուրս գա փողոց՝ առանց բացառությունների»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ պետք է փակել բոլոր այն փողոցները, որով հնարավոր է հասնել խորհրդարան, որպեսզի խափանվի վարչապետի ընտրությունը: Փաշինյանը կոչ արեց վաղը համահայկական դասադուլ և գործադուլ հայտարարել:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ