HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նիկոլ Փաշինյանը հորդորեց ազատել Ֆրանսիայի հրապարակը և շարժվել անկանխատեսելի ուղիներով

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ցուցարարներին հորդորեց չմնալ Ֆրանսիայի հրապարակում: Պատգամավորի նախնական տվյալներով՝ այժմ ոստիկանության բաժիններում կան մոտ 30 բերման ենթարկված քաղքացիներ, սակայն իրենք չեն պատրաստվում գնալ քաղմասեր:

«Ոչինչ այդ ժողովուրդը թող մի քանի ժամ սպասի քաղմասերում: Մենք մեր զորակցությունը նրանց հայտնում ենք, որը տասնյակ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ երթն ու ցույցն է»: Փաշինյանի խոսքով՝ ոստիկանության ուզածն էլ հենց դա է, որ իրենք դադարեցնեն հիմնական գործողությունները և ժամանակ կորցնեն ոստիկանության բաժիններում:

Փաշինյանի ու ցուցարարների նոր մարտավարական քայլն է՝ շարժվել անկանխատեսելի ուղիներով, դանդաղ շարժվել, որպեսզի և երթ լինի, և փողոցները փակվեն: «Ոչ մեկը թող հրապարակում չմնա»,- ասաց Փաշինյանը:

Նշենք, որ քիչ առաջ ոստիկանությունը զգուշացրել էր ազատել Ֆրանսիայի հրապարակը և վերականգնել երթևեկությունը, հակառակ դեպքում կկիրառվեն հատուկ միջոցներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter