Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիների թիվը հասել է 29-ի



Երևանի տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների թիվն այս պահին հասել է 29-ի: Այս մասին «Հետք»-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քաղաքացիներն, ըստ Ոստիկանության, վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով են բերման ենթարկվել և գտնվում են Երևանի ոստիկանական տարբեր բաժանմունքներում:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից սկսվել են ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության քաղաքացիական անհնազանդության շրջանակներում իրականացվող գործողությունները: Քայլերթի մասնակիցները փակում են տարբեր փողոցներ: Այսօր՝ ժամը 12:00-ին, նշանակված է Ազգային ժողովի նիստ, որտեղ կքննարկվի Սերժ Սարգսյանի վարչապետության հարցն ու կկայանա քվեարկություն:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդ օրն է, քաղաքացիներին անհնազանդության կոչ է անում, որի նպատակն Ազգային ժողովի շենքը շրջափակելն ու պատգամավորների՝ նիստին մասնակցությունն անհնարին դարձնելն է:

Տեղեկացնենք նաև, որ այսօր գիշերը՝ ժամը 04:00-ի սահմաններում, ևս 4 քաղաքացի է բերման ենթարկվել, որոնցից մեկի մեքենան տարվել է տուգանային հրապարակ: Վերը նշված քաղաքացիները բերման են ենթարկվել Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկից: Նրանցից Նարեկ Շախբազյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք որոշել են գիշերն անցկացնել վերը նշված փողոցների խաչմերուկում, ինչը, սակայն չեն կարողացել անել՝ բերման ենթարկվելու հետևանքով: Այս քաղաքացիներն արդեն ազատ են արձակվել:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ