HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Սարգսյան

Վանաձորում գրանցվեցին բախումներ՝ ցուցարարների ու ոստիկանների միջև

Վանաձորում երեկվանից մեկնարկած «Իմ քայլը» բողոքի ակցիան շարունակվեց այսօր: Քաղաքի գլխավոր հրապարակում հավաքելով՝ ցուցարարները շարժվեցին Տիգրան մեծ պողոտայով: Երթն ուղեկցում էին մեծ թվով ոստիկաններ, որոնք փորձում էին կանխել երթի մասնակիցների մուտքը քաղաքի փողոցներ:

Բողոքի ակցիայի մասնակիցները Արցախ պուրակին ու Մյասնիկյան-Տիգրան Մեծ խաչմերուկին կից փողոցներում մի քանի անգամ փորձեցին ճեղքել ոստիկանական պատնեշներն ու անցնել փողոցները: 

Փողոցներն անցումներով անցնելը չթույլատրելով՝ ոստիկանները մի քանի անգամ նաև բռնի ուժ կիրառեցին ակցիայի մասնակիցների նկատմամբ:

Դժգոհ էին հատկապես ակցիայի մասնակից աղջիկներն ու կանայք: Նրանցից մեկն արդեն Արցախ պուրակում հանդես եկավ հայտարարությամբ՝ ոստիկաններին կոչ անելով բռնի ուժ չկիրառել:

Արցախ պուրակից երթի մասնակիցները շարժվեցին դեպի Հայքի հրապարակ: Այս պահին ակցիան շարունակվում է: Հրապարակում քիչ առաջ ակցիայի մասնակիցներին մոտեցավ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ հորդորելով դադարեցնել ակցիան, մասնակիցները, սակայն, որոշում կայացրին շարունակել ակցիան ու տեղափոխվել հարակից Տիգրան մեծ գլխավոր պողոտա:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter