Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Նիկոլ Փաշինյան. «Մեր խնդիրը պետական ողջ համակարգի աշխատանքը կաթվածահար անելն է»



Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի շենքի բակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական գերատեսչությունների շրջափակումն ու մուտքուելքերի արգելափակումը նպատակ ունի կաթվածահար անել պետական ողջ համակարգի աշխատանքը:

«Եթե մեզ հաջողվի բլոկ անել ամբողջ պետական կառավարման համակարգը, ապա նշանակում է՝ կառավարությունը երկիրը չի կառավարում, այլ՝ երկիրը ինքնակառավարվում է»,- նշեց Փաշինյանը:

Խոսելով հավաքների կազմակերպման շարունակության մասին՝ «Իմ քայլը» շարժման առաջնորդը նշեց, որ իրենք պետք է հավաքը շարունակեն «ցանցային եղանակներով»:

«Հավաքները պետք է կազմակերպվի այնպիսի տեղանքներում և այնպիսի մասշտաբներով, որի ցրելու մասին խոսք լինել չի կարող: Կան հանրահավաքներ, որոնք ընդհանրապես չեն ցրվում: Նույնն էր նաև երեկվա հանրահավաքը: Մենք պետք է այնպես շարունակենք, որ մեր քաղաքական գործընթացը, ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը հասնի տրամաբանական ավարտին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ մինչ ՏՄՊՊՀ հասնելը ցուցարարները արգելափակել էին Գլխավոր դատախազության, Պետական եկամուտների կոմիտեի, արտաքին գործերի, արդարադատության, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների և Կենտրոնական բանկի շենքերը:

Այսօր՝ 18:30-ին, Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաք է տեղի ունենալու, որն ըստ Փաշինյանի՝ լինելու է Երրորդ հանրապետության պատմության ամենամարդաշատ հանրահավաքը: 

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ