Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Վարչապետի ընտրությունը խորհրդարանում ընդմիջվեց 20 րոպեով



Խորհրդարանի հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցն է: Միակ թեկնածուն ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից առաջադրված նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է, որի հնարավոր վարչապետության դեմ արդեն մի քանի օր է՝ շուրջօրյա հանրահավաքներ ու նստացույցեր են տեղի ունենում: «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Նիկոլ Փաշինյանն ու ցուցարարներն այսօր արգելափակել են մի շարք պետական շենքեր՝ խափանելով վերջիններիս աշխատանքը և թույլ չտալով նախարարությունների աշխատակիցներին դուրս գալ շենքերից: Այսօր 18.30-ին հանրապետության հրապարակում սպասվում է հանրահավաք:

Սերժ Սարգսյանը մինչ քվեարկությունն ասաց, որ հայցում է բոլորի, այդ թվում՝ ընդդիմության քվեն: Սարգսյանի խոսքով՝ պատմությունն է իր ղեկավարման իրական գնահատականը տալու:

«Մարդիկ ամբողջությամբ չեն ընկալել, որ այլևս չկա մարդու իշխանություն, մարդու փոխարեն իշխանության է եկել քաղաքական ուժ: Իմ ընտրվելու դեպքում սա լինելու է ոչ թե Սերժ Սարգսյանի ղեկավարման երրորդ ժամկետը, այլ խորհրդարանական Հայաստանում ՀՀԿ-ի ղեկավարման առաջին ժամկետը: Չի՞ ընկալվում այս տարբերությունը քննադատողների կողմից, վստահ եմ, որ ընկալվում է, բայց դե ժանրի կանոնն է, բա հո ձեռքները ծալած չեն նստելու»,-ասաց նա:

«Երկու տարի հետո ոչ մեկի մտքով էլ չի անցնելու, որ քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժի վարչապետին կարելի է դիտարկել կիսանախագահական համակարգի նախագահի հետ՝ նույն հարթության մեջ, ասաց նա՝ հավելելով, որ «լուսավոր, բարգավաճ, օրենքի Հայաստանում» ապրելու համար, անհրաժեշտ է, որ հանգած հրաբուխները չարթնանան։
«Իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն»,- եզրափակեց նա:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ