ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Բերման ենթարկվածներից մեկը «ֆորմատ» է արել ոստիկանական բաժանմունքի համակարգիչները



Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ այսօր առավոտյան բերման ենթարկված ուսանող Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ բերման ենթարկվածներից Գարեգին Միսկարյանը ոստիկանական բաժանմունքում «ֆորմատ» է արել այնտեղի բոլոր համակարգիչները։ Այս հայտարարությունը բուռն ծափահարությունների առիթ դարձավ։

Բացի այդ, Դավիթ Պետրոսյանը նշեց, որ իրենց գործողություններով իրենք ապացուցեցին, որ «յուրաքանչյուրը կարող է պատասխանատվությունը վերցնել իր վրա և մինչև վերջ գնալ»։

«Սա արդարության և ազատության համար պայքար է»,- իր խոսքին հավելեց Դավիթ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Դավիթ Պետրոսյանին ու մի խումբ այլ ուսանողների ոստիկանությունը բերման էր ենթարկել։ Ուսանողներից շատերին ոստիկանությունը սահմանվածից երկար էր պահել բաժանմունքներում։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Լուսիկ21:08 - 17 ապրիլի, 2018
Գնահատեք գրագետ երիտասարդությանը՝ դինոզավրի դարի ղեկավարներ:
2. Ashot22:17 - 17 ապրիլի, 2018
... Բայց քանի որ բարի եր, ֆորմատ եր արել, թազա windows եր նստացրել
3. Սուրիկ22:03 - 28 ապրիլի, 2018
Իմ մեկնաբանությունը վերաբերվում է բոլորին։ Բուլղարիայում հանդիպեցի ազգությամբ լեհ մի բարեկիրթ ընտանիքի, որոնք տիրապետում էին ռուսաց լեզվին։ Ահա թե ինչ ասացին նրանք։ Շատ ազգեր նայելով ձեր երիտասարդների վարքը, պահվածքը, երանի են տալիս, որ իրենց զավակները նմանվեին մեր երիտասարդներին։ Ես ասացի, դուք չէ որ եվրոպացի եք։ Եվռոպան այո իր օրինավոր կողմերը ունի, բայց կան մարդկային բարոյական վեհ հատկություներ, որից մենք հեռու ենք։ Եկեք միասին ճանապարհ տանք մեր հիանալի զավակներին, չէ որ հայրենիքը թանկ է բոլորիս համար։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ