HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:

Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորել է Սերժ Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել ջանքերը հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և ինտեգրացիոն գործընթացների առաջմղման ուղղությամբ: ՌԴ նախագահը նաև շնորհավորական հեռագիր է հղել վարչապետ Սերժ Սարգսյանին:

Մեկնաբանություններ (1)

անիշխան
գոնե վարչապետը չակերնտերի մեջ վերցրեք էլի․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter