Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Փաշինյանն ուսանողներին կոչ արեց բացել փակ դռները. ցուցարարները ԵՊՀ-ում են



Հարյուրավոր ցուցարարներ այս պահին Երեւանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ են:

Համալսարանի շենքում գտնվող ուսանողներին ցուցարարները դասադուլի կոչ են անում: Ուսանողները մի պահ մտան ԵՊՀ գլխավոր մասնաշենք, սակայն «Իմ քայլը» շարժումը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը նրանց հանդարտության եւ շենքից դուրս գալու կոչ արեց:

Փաշինյանը հայտարարեց, որ եկել են ԵՊՀ, քանի որ այն մայր բուհն է և պետք է լինի երիտասարդության ազատության սիմվոլը: Փաշինյանն ասաց, որ հանրապետության տարբեր բուհերից ահազանգ է ստացել, թե շենքերի դռները փակում են՝ ուսանողներին թույլ չտալով դուրս գալ փողոց: Կրթության և գիտության նախարարին նա կոչ արեց վերջ տալ այդ պրակտիկային:

«Ինչպե՞ս կարող է որևէ ուսանող մեզ ահազանգել, որ իրենց առջև դռները փակում են: Սիրելի´ ուսանողներ, մի՛ ահազանգեք մեզ, թե ձեր առաջ դռները փակում են, մենք ձեզ ցույց ենք տվել, թե ինչպես բացել փակ դռները, բացե´ք բոլոր փակ դռները»,- կոչ արեց Նիկոլ Փաշինյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ