HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիային միացել են Արմավիրի մարզի երիտասարդները

6 օր շարունակ ընթացող «Իմ Քայլը և մերժիր Սերժին» նախաձեռնության բողոքի ակցիային այսօր միացել են նաև Արմավիր, Մեծամոր քաղաքների մի խումբ երիտասարդներ: Նրանք առավոտյան քայլել են իրենց քաղաքների փողոցներով, մարդկանց միանալու կոչեր արել և շարժվել դեպի Երևան: Մեծամորում դասադուլ են արել նաև դպրոցականները:

Երեկոյան նրանց միանալու են նաև Էջմիածին քաղաքի երիտասարդները: Նրանցից ոմանք մեզ հետ զրույցում նշեցին, որ քիչ հավանական է քաղաքում հավաքվելն ու բողոքի երթ անցկացնելը, քանի որ մտավախություն ունեն, թե իրենց բողոքի ակցիան կկանխվի Մանվել Գրիգորյանի կողմնակիցների կողմից: Սակայն, խմբերով գնալու են Երևան:

Նշենք, որ ոստիկանները ուժեղացված հերթապահություն են իրականացնում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Արմավիր, Մեծամոր քաղաքներում: Հսկում են նաև Էջմիածին քաղաքի կամուրջները, որպեսզի ցուցարարները չփակեն այն:

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 17-ին, Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարները ամեն օր ժամանակավորապես «գրավելու» են կառավարական շենքեր` այդտեղ աշխատողներին կոչ անելով միանալ շարժմանը, ժամանակավորապես խափանելու են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթեւեկությունը, իսկ երեկոյան հանրահավաք են անելու Հանրապետության հրապարակում: 

Լուսանկարը՝ armtimes.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter