HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխվել է վտանգավոր պաղպաղակի իրացումը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հիշեցնում է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվում իրականացված վերահսկողության ընթացում հայտանբերել էր ժամկետանց բուսայուղային սփրեդ: ՍԱՊԾ-ն ոչնչացրել էր ժամկետանց հումքը, նաև, մինչև լաբորատոր փորձաքննության արդյունքներն ունենալը, կասեցրել պատրաստի արտադրանքի իրացումը:

Ընկերության՝ մարտի 17-ի արտադրության «Ձյունիկ» և «Ձողիկ» պաղպաղակներից կատարված նմուշառման և փորձաքննության արդյունքում պարզվել է, որ երկու տեսակներն էլ ունեն մանրէաբանական անհամապատասխանություններ՝ ԱՑԽՄ և ստաֆիլակոկ ցուցանիշներով:

Ընդհանուր 670 հատ պաղպաղակի իրացումը կասեցվել է և տեղում ոչնչացվել. արտադրանքը պահեստից իրացման ցանց չի հասել:

«Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվի առանձին գործառույթը՝ պաղպաղակի արտադրամասի գործունեությունը, կասեցվել է՝ մինչև բոլոր խախտումների վերացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter