HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի երիտասարդները ևս բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ (տեսանյութ)

Քիչ առաջ մի խումբ երիտասարդներ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել Էջմիածին քաղաքում: Նրանք հավաքվել էին քաղաքի հրապարակում և «միացեք» կոչերով քայլում էին բանուկ ճանապարհներով:

Այսօր առավոտից Էջմիածին քաղաքի երիտասարդները սոցիալական ցանցերում քննարկում էին բողոքի ակցիա կազմակերպելու հարցը: Մի քանի անգամ լուրեր տարածվեցին, թե բողոքի ակցիա են իրականացնում, սակայն երիտասարդները խումբ-խումբ հավաքվում էին և չէին համարձակվում առաջ շարժվել զուտ այն պատճառով, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմնակիցները կարող են խոչընդոտել:

Էջմիածնի քաղաքապետարանի ներկայացուցիչները ևս ժամանակ առ ժամանակ շրջայցեր էին կատարում մարդաշատ վայրերում` համոզվելու համար, որ երիտասարդները բողոքի ակցիա չեն կազմակերպում: Նշենք, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Մանվել Գրիգորյանի որդին է:

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 17-ին, Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարները ամեն օր ժամանակավորապես «գրավելու» են կառավարական շենքեր` այդտեղ աշխատողներին կոչ անելով միանալ շարժմանը, ժամանակավորապես խափանելու են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթեւեկությունը, իսկ երեկոյան հանրահավաք են անելու Հանրապետության հրապարակում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter