HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցուցարարները շրջափակել են կառավարության 3-րդ շենքը

Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիների հետ քայլերթ կատարեց դեպի կառավարության 3-րդ շենք։ Այս շենքը հարակից է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանին։ Փաշինյանը հայտարարեց, որ ցուցարարների հետ որոշել են շրջափակել շենքը, որպեսզի կառավարության աշխատակիցները «հնարավորություն ունենան չգալ աշխատանքի»։ Նրանք, ըստ պատգամավորի ներսից են տեղյակ, թե Սերժ Սարգսյանը «ինչպիսի փտախտով է վարակել» կառավարման համակարգը։

Շենքն այս պահին հսկում են մեծ թվով ոստիկաններ․ ոստիկանական ուժեր են կուտակված մոտակա այգում։ Այս շենքը մի քանի մուտք ունի։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց իրենց աջակցել Վարդանանց, Հանրապետության և Մելիք-Ադամյան փողոցներից։ Այստեղ է նաև ոստիկանության Երևանի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը, ով փորձում էր բանակցել Ն․ Փաշինյանի և ցուցարարների հետ։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարները ամեն օր ժամանակավորապես «գրավելու» են կառավարական շենքեր` այդտեղ աշխատողներին կոչ անելով միանալ շարժմանը, ժամանակավորապես խափանելու են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը, իսկ երեկոյան հանրահավաք են անելու Հանրապետության հրապարակում:
Այսօր Երեւանում քաղաքացիական անհնազանդության գործողությունների 7-րդ օրն է: 

Թարմացումը տես՝ այստեղ

Լուսանկարները՝ Դիանա Ղազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter