HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Լրագրող Տիրայր Մուրադյանին տեղափոխել են հիվանդանոց

Կառավարության 3-րդ շենքի մոտ աշխատանքը կատարելու ընթացքում ծեծի ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ լրագրող Տիրայր Մուրադյանին։ Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Լրագրողը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ տարածքում աշխատում էր՝ լուսանկարներ անում, հեռախոսով լուր թելադրում խմբագրությանը և նկարել է նաև քաղաքացիական հագուստով մի քանի անձանց։ Վերջիններս ոստիկանների, լրագրողների աչքի առաջ հարձակվել են լրագրողի վրա և ձեռքերով, ոտքերով հարվածներ հասցրել։ Լրագրողի խոսքով՝ ինքն այդ պահին լրագրողի բեյջը կրելիս է եղել, այն տեսանելի է եղել և՛ իրեն հարվածողների, և՛ ոստիկանների համար, սակայն անգամ ոստիկաններին ուղղված իր կոչերից հետո վերջիններս որևէ կերպ չեն արձագանքել։ Տիրայր Մուրադյանն ասաց, որ այդ անձանց կարողացել է լուսանկարել, ավելի ուշ նկարները կհրապարակի։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ոստիկանները բռնի ուժով կառավարության 3-րդ շենքի մուտքերի մոտից հեռացրին այնտեղ հավաքված ցուցարարներին՝ նրանց մի մասին բերման ենթարկելով (մանրամասն տես այստեղ, նյութը թարմացվում է)։  

Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter