HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ը հատուկ ուշադրություն կդարձնի բերման ենթարկելու հիմքերին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցելել են ոստիկանության Էրեբունու, Կենտրոնականի և Արաբկիրի բաժիններ։ Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը՝ հավելելով, որ հատուկ ուշադրություն է դարձվում բերման ենթարկելու հիմքերին։

Պաշտպանի աշխատակազմը հայտնում է նաև, որ Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, և թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter