HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունն ազատ է արձակել Դավիթ Պետրոսյանին․ շտապօգնության բժիշկը հրաժարվել է նրա վնասվածքներն արձանագրելուց

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնից ազատ են արձակել ակտիվիստ Դավիթ Պետրոսյանին, ով այսօր բերման էր ենթարկվել կառավարության 3-րդ շենքի մոտից ։ Նրա փաստաբան Արաքս Մելքոնյանը նշեց, որ թեև հրավիրել են շտապօգնության մեքենա, սակայն շտապօգնության բժիշկ Խորեն Ալեքսանյանը հրաժարվել է Դավիթ Պետրոսյանի վնասվածքներն արձանագրել և բավարավել է միայն «սևագրության մեջ» նշումներով։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան կառավարության 3-րդ շենքի մոտ ոստիկանությունը ուժ կիրառեց և բերման ենթարկեց Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընդվզող տասնյակ ցուցարարների։ Նրանք որոշել էին շրջափակել շենքը, արգելափակել աշխատողների մուտքը այնտեղ՝ գործադուլի կոչ անելով։

Արաքս Մելքոնյանը պահանջել է արձանագրել Դավիթ Պետրոսյանի վնասվածքները, սակայն շտապօգնության բժիշկն ասել է, որ հետագայում ինքը դա կարձանագրի «մաքրագիր տարբերակում»։ Փաստաբանը նշում է, որ կան վնասվածքներ Դավիթ Պետրոսյանի սրունքների, բազկի վերին հատվածում։ Արաքս Մելքոնյանը համապատասխան լուսանկարներ ունի, սակայն Դավիթի խնդրանքով չենք հրապարակում։ Դավիթին հարցաքննել են որպես զանգվածային անկարգություններով հարուցված գործով վկա։

Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter