HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է տարվել 11 քաղաքացի, որոնցից 5-ը՝ անչափահաս

Մոտ մեկ ժամ առաջ փաստաբան Արայիկ Պապիկյանն ահազանգ է ստացել այն մասին, որ ոստիկանության Քանաքեռի բաժնում բերման ենթարկված քաղաքացիներ կան, որոնց թվում՝ անչափահասներ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը: Վերջինս այս պահին ոստիկանական բաժանմունքում է: Պապիկյանի խոսքով՝ բերման ենթարկվածները 11-ն են: Նրանցից 5-ը՝ անչափահաս:

Այս պահին փաստաբանը ոստիկանությունում աշխատում է, առավել մանրամասն տեղեկություններ այն մասին, թե ինչ հանգամանքներում են քաղաքացիները բերման ենթարկվել, կհայտնի ավելի ուշ: Մեզ հետ զրույցում նա նշեց միայն, որ բերման ենթարկված քաղաքացիները շուտով ազատ կարձակվեն:

Նշենք, որ մեզ հայտնի դարձավ նաև, որ ոստիկանները Ծերեթելի փողոցից բերման են ենթարկել նաև այլ քաղաքացիների: Վերջիններս մասնակցելիս են եղել ուսանողների կողմից այդ փողոցով անցկացվող երթին, և երթից փոքր-ինչ հետ մնացած են եղել:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երևանում, ինչպես նաև մի շարք մարզերում մեկնարկել են ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի ակցիաներ: Երևանում տողի ունեցող ակցիաների շրջանակներում քաղաքացիները, որոնց թվում մեծաթիվ ուսանողներ, քայլերթեր են իրականացնում քաղաքի տարբեր հատվածներում ու պարբերաբար շրջափակում պետական հաստատությունների վարչական շենքեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter