HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ժամը 13:30-ի դրությամբ ոստիկանություն տարված քաղաքացիների թիվը 100 է

Ոստիկանություն տարված քաղաքացիների թիվն այսօր գերազանգում է նախորդ օրերի ցուցանիշը: Եթե երեկ նրանց թիվն ամբողջ օրվա ընթացքում 91 էր, նախորդ օրը 90-ի չէր հասնում, ապա այսօր, ժամը 13:30-ի դրությամբ, բերման ենթարկված քաղաքացիների թիվը հասնում է 100-ի: 

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի, վերլուծության և լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ոստիկանություն բերված քաղաքացիները գտնվում են ոստիկանական տարբեր բաժանմունքներում:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երևանում, ինչպես նաև մի շարք մարզերում մեկնարկել են ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի ակցիաներ: Երևանում տեղի ունեցող ակցիաների շրջանակներում քաղաքացիները, որոնց թվում՝ մեծաթիվ ուսանողներ, քայլերթեր են իրականացնում քաղաքի տարբեր հատվածներում ու պարբերաբար շրջափակում պետական հաստատությունների վարչական շենքեր: Բողոքի ակցիաների ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ են բերման ենթարկել, որոնց թվում՝ անչափահաս անձինք:

Այս օրերի ընթացքում բազմաթիվ ահազանգեր են ստացվել ոստիկանություն տարված քաղաքացիների նկատմամբ տեղի ունեցած խախտումների, նրանց ոստիկանական բաժանմունքներում վարչական իրավախախտման դեպքում օրենքով սահմանված ժամից երկար պահելու վերաբերյալ:

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա պետք է  ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը այս օրերին կատարված հանցագործություններին:

Նշենք, որ ապրիլի 13-ից Երևանում մեկնարկած բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով մի քանի քրեական գործ է հարուցվել, որոնք քննվում են հատուկ քննչական ծառայության և քննչական կոմիտեի վարույթներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter