HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մեկնարկել է վարչապետ Սերժ Սարգսյանի կառավարության առաջին նիստը

Կառավարությունում այսօր` 17:00-ին, մեկնարկել է վարչապետ Սերժ Սարգսյանի կառավարության առաջին նիստը: Այն դռնփակ է:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ից կառավարության նիստերը դռնփակ են: Կառավարության շենքի երկու հատվածները հսկում են ոստիկանները: Այս պահին լրագրողներին թույլ չեն տալիս մուտք գործել կառավարության շենք՝ չնայած նիստի ավարտին նախատեսված են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի ճեպազրույցները:

Մինչ այս պահը նշանակված է հինգ նախարար՝ պաշտպանության, արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, տարածքային կառավարման և զարգացման, բոլորն էլ վերանշանակվել են իրենց պաշտոններում: Առաջին փոխվարչապետի պաշտոնում նշանակվել է նախկին վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը, փոխվարչապետերի պաշտոններում՝ Արմեն Գևորգյանը և Վաչե Գաբրիելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter