HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցույցերին չմասնակցած քաղաքացուն բերման են ենթարկել իր ավտոմեքենայի միջից

Ռուդիկ Բալյանին հանդիպեցինք Ոստիկանության Կենտրոնի բաժնի շենքի աստիճաններին: Նա Արմավիրի մարզից է, երեկ երեկոյան` 20:00-ի սահմաններում, 3-րդ մասից բերման է ենթարկվել այս բաժին: Ռուդիկի խոսքով` ցույցերի մասնակից չէ եւ չի հասկանում, թե ինչու են բերման ենթարկել: Նստած է եղել իր ավտոմեքենայում, որի միջից էլ բերման են ենթարկել: Ենթադրում է, որ պատճառն իր գրպանում եղած դեմքի բժշկական դիմակն է:

Բալյանը ոստիկանությունում մնացել է 2 ժամ: Նրանից առգրավել են հեռախոսը, ակնոցը, դեմքի բժշկական դիմակը եւ եղունգի կտրիչ: Իր խոսքով` ներգրավված է որպես կասկածյալ զանգվածային անկարգություններին վերաբերող գործում, ոստիկանությունում այլ մանրամասներ չեն հաղորդել, ոչ էլ պարզաբանել են իր իրավունքները: Բաց են թողել 22:00-ին` «ինչ-որ թղթի տակ ստորագրելուց հետո»:   

Ռուդիկ Բալյանի փաստաբան Լիանա Մանուսաջյանը փոխանցեց, որ զբաղվում է նրա գործով, տեղեկացել է, որ Ռուդիկը կասկածյալի կարգավիճակ ունի: Գործը քննող քննիչ Երանյանն այսօր տեղում չի եղել, ուստի վաղը կգնան ոստիկանության կենտրոնական բաժին` պարզաբանումներ ստանալու։ Քաղաքացու առգրավված իրերը նրան չեն վերադարձվել, եւ որևէ փաստաթղթի օրինակ չի տրամադրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter